«Ընդունիր նրանց ծառայությունները, բայց մի՛ կորցրու զգոնությունդ․ ով այսօր դավաճանել է՝ հանուն քեզ, վաղը կդավաճանի քեզ՝ հանուն ուրիշի». Նիկոլո Մաքիավելի
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին (Բուռնաշ) ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկել էր տրամաբանական գնով այն փոխանցել ֆեդերացիային, որպեսզի մարզադաշտը վերանորոգվեր և ծառայեր բուն նպատակին: Կասկած չկա, չէ՞, որ Ռուբեն Հայրապետյանը դա կաներ և՝ շատ բարձր որակով : Բուռնաշը մերժել էր և, ըստ որոշ աղբյուրների, այն 16 միլիոն դոլար էր գնահատել:
Այսօր կարդացի, որ մարզադաշտը դատական ճանապարհով Բուռնաշից տանում են: Հատկանշական է, որ Բուռնաշը ոչ միայն թավշյա կոչվող հեղափոխությունը ողջունողներից էր, այլև՝ նրա առաջնորդի երկրպագուն: Այնպես որ, արդար է. երբ որևէ մեկը դավաճանում է իր նախկին տիրոջը կամ սկզբունքներին՝ մյուսին միանալու համար, դա ցույց է տալիս նրա անհավատարիմ բնույթը։ Ուստի նրան պետք է ընդունել միայն որպես ժամանակավոր գործիք, բայց երբեք լիովին չվստահել։ Մաքիավելի շատերն են կարդացել, բայց մեկը կա, որ նրա մտքերը ճշգրտորեն ընկալել և իրականացնում է:
Մնում է հուսալ, որ «Հրազդանը» չեն քանդի և տեղը բարձրահարկ չեն կառուցի, սակայն, ի՞նչ իմանաս, սրանք էլ պակաս «Բուռնաշ» չեն՝ ախորժակը ուտելիս է բացվում:
Լավ տարածք է, խոսք չունեմ:
Հարութ Հարությունյան